- Ես ուզում եմ ուղղակի բռնել քո ձեռքը , զգալ քո ջերմությունը ... ու սա ոչնչի հետ չեմ կարողանա համեմատել.... քո կողքին ապրում է իմ հոգին ....
- Տեսնես ես ինչու այնտեղ չեմ , որտեղ դու ես ....
- Ամբողջ աշխարհն իմ դեմ էր - ես մենակ էի ... իսկ հիմա , հիմա մենք միասին ենք - ու ոչինչ ինձ չի վախեցնում ...
- Ես կարոտում եմ ... Եվ սա միակ բացատրությունն է այն բանին , թե ինչու եմ հաճախ հետ նայում ....
- Սիրել պետք է նրան , ով բաժանման պահերին չի անցել ուրիշի ձեռքերը ....
пятница, 7 марта 2014 г.
0 Մտքերիս անկյունը ...73
пятница, 21 февраля 2014 г.
0 Մտքեր...Կյանքից...
- Պետք է ունենալ , ինչ որ ընդհանուր բան որ միմյանց հասկանանք , և ինչ-որ բանով տարբերվենք , որ միմյանց սիրենք : /Պոլ Ժերալդի
- Եթե ուզում ես ստանալ այն ինչը երբեք չես ունեցել , ապա պետք է դառնաս այնպիսին ինչպիսին երբեք չես եղել ... /Բրայան Թրեյսի
- Միայն դժբախտը գիտի թե ինչ է երջանկությունը: / Էրիխ Մարիա Ռեմարկ
- Համբերությունը հիանալի հատկանիշ է , բայց կյանքը չափազանց կարճ է , որ երկար համբերես... /Աբուլ Ֆառաջ
- Եթե ձեր սերը բավականաչափ ուժեղ է , ապա պարտադիր չէ որ այն փոխադարձ լինի : / Ժոզեֆ Մակսվել
суббота, 8 февраля 2014 г.
0 Մտքերիս անկյունը ...72
- Այն մարդիկ ովքեր կարծում են թե ոչ ոքի պետք չեն , իրականում ամենաշատը նրանց կարիքն է զգացվում...
- Մարդիկ ստեղծված են նրա համար որ իրենց սիրեն , իրերը ստեղծվել են նրա համար , որ օգտագործվեն : աշխարհում հիմա քաոս է այն պատճառով որ ամեն ինչ հակառակ է ...
- Երբ մարդ դադարում է հասկանալ , թե երբ է նա - իրական , իսկ երբ - խաղում է , ապա դա իսկությունն է այն բանի որ նրա կրած դիմակը ձուլվել է իր դեմքին այնքան ամուր , որ այն արդեն չես կարող պոկել ....
- Երբ մարդ պատերազմում է ինքն իր հետ , ապա դա ապացույցն է այն բանի որ նա իզորու է ինչ-որ բանի ...
- Մենք բոլորս հավատում ենք գեղեցիկ ավարտին , այս ոչ գեղեցիկ կյանքի ....
четверг, 6 февраля 2014 г.
0 Մտքերիս անկյունը ...71
- Նրա լռությունը նույնքան վտանգավոր է, որքան խոսքը .
- Արցունքներդ աչքերիցդ մաքրելու փոխարեն մաքրիր կյանքիցդ այն մարդկանց, ովքեր ստիպում են քեզ լաց լինել . .
- Բոլորիս կյանքում էլ կան պատմություններ, որոնք հիշում ենք, երբ մենակ ենք լինում..Կան մարդիկ, ում մասին մտածում ենք, երբ ի սրտե տխուր ենք լինում..Կան երգեր, որոնք լսում ենք միայն, երբ ուզում ենք ինչ-որ բան վերապրել . . .
- Բառերը ավելի արագ ու ավելի խորնեն խոցում ,քան ցանկացած այլ բան . . .
- Ոչինչ այնքան գեղեցիկ չի ընդգծում աչքերը: Որքան ներսում թաքնված տխրությունը . .
суббота, 1 февраля 2014 г.
0 Մտքերիս անկյունը ...70
- Ինձ չի հետաքրքրում ձեր կյանքը , և շատ կուզենաի որ դա փոխադարձ լիներ ....
- Եթե ուզում ես գտնել նոր ուղի , ուրեմն պետք է դուրս գաս հին ճանապարհից ....
- Պետք շատ արարքներ գործել , որպեսզի ձեռք բերես վստահություն , և միայն մեկը որպեսզի կորցնես այն ....
- Երբեք մի վիրավորվիր կողքինների վիրավորանքներից, եթե կապիկները սովորել են խոսել , ապա դա չի նշանակում որ նրանք ճիշտ են խոսում ...
- Երբեք կարծիք մի կազմիր մարդու մասին , եթե չգիտես նրա արարքների պատճառը ....
воскресенье, 12 января 2014 г.
0 Անծանոթուհուն
Ես մտածում եմ.
Կանցնի մի շաբաթ,
Ու ես վերըստին կտեսնեմ նրան,
Ում հանդիպեցի առաջի՜ն անգամ,
Եվ մի-երկու բառ փոխանակեցինք`
Չծանոթացած:
Կտեսնեմ նրան
Ու կասեմ «դու»-ով.
-Թույլ տուր տամ մի հարց,
Բայց շատ եմ խնդրում,
Որ դա չհաշվես բնավ հաճո խոսք:
Անցել է ահա ուղիղ մի շաբաթ,
Եվ ողջ մի շաբաթ ժպտացել ես ինձ,
Անվե՜րջ-անդադա՜ր ժպտացել:
Ինչո՞ւ:
Եվ ի պատասխան ի՛նչ էլ իմանամ,
Ի՜նչ էլ ինձ ասես`
Ես գոհ կմնամ,
Իսկ եթե շիկնես`
Առավե՛լ ևըս:
Իսկ եթե շիկնես`
Կշարունակեմ.
-Երկու փոսիկը,
Որ կա երեսիդ,
Ամբողջ մի շաբաթ լեցուն է եղել
Հմայքի ծովո՜վ:
Ես նո՛ր հասկացա,
Թե ոնց է լինում,
Որ հողագընդի կլոր կողերից
Ծովերը երբեք չեն թափվում ներքև,
Ու չեն դատարկվում այն փոսիկները,
Որ մենք կոչում ենք ծովերի հատակ…
Եվ ի պատասխան ի՛նչ էլ իմանամ,
Ի՜նչ էլ որ ասես`
Ես գոհ կմնամ:
Միայն… միայն թե դու չնկատես,
Որ հանկարծ ես քեզ`
Անծանոթուհուդ,
Դիմել եմ «դու»-ով:
Թե չնկատես`
Ես այնժամ կասեմ.
-Դե՜, անո՛ւնդ ասա…
Պարույր Սևակ 1959թ.
0 Բոբ Մառլի / աֆորիզմներ /
- Ավելի լավ է մահանալ պայքարելով ազատության համար, քան քո կյանքի բոլոր օրերի ընթացքում գերի մնալ:
- Իմաստությունը ավելի լավ է, քան արծաթը կամ ոսկին:
- Հաղթահարիր չարությունը սիրո օգնությամբ:
- Խուսափիր ատելությունից, չարությունից ու նախանձից :
- Ո՞վ ես դու, որ դատես այն կյանքը, որով ես ապրում եմ:Ես իդեալական չեմ ու չեմ էլ լինի: Իմ սխալները մատնացույց անելուց առաջ համոզվիր, որ ձեռքերդ մաքուր են:
Подписаться на:
Сообщения (Atom)



.jpg)


