среда, 13 марта 2013 г.

0 Կարոտ


Սրտիս թագուհի,
Կարոտել եմ քեզ.
Ա՛խ, ի՛նչ կըլինի
Հանկարծ հայտնըվես
Եվ, թեկուզ իսկույն
Դարձյալ չըքանաս,
Ինչպես գիշերվան
Կարճատև երազ:
Միայն թե տեսնեմ
Պատկերդ մեկ էլ,
Միայն թե ասեմ՝
Ո՛նց եմ կարոտել:  

Հեղ. ՝ Հովհաննես Թումանյան

суббота, 9 марта 2013 г.

0 . . . ♥


Դու  առավոտ  ես , ես  մայրամուտ  եմ 
Մի  ողջ  ցերեկ  է  բաժանում  մեզ ...
Ես տանջվելու  մեջ  այնպես  հմուտ  եմ 
Այնպես  անփորձ  եմ  տանյելու  մեջ 

Ես  մայրամուտ  եմ  , դու  առավոտ  ես , 
Մի ողջ  գիշեր  է  բաժանում  մեզ...
Բայց  ես  շողում  եմ  առավոտի  պես 
Երբ  հեռվից-հեռու  նայում  եմ  քեզ ...
 Հեղ. ՝ Հ.Սահյան

0 Ես այն եմ եղել ...



Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
Չեմ ձգտել երբեք քո որոնածին,
Քո որոնածը աննյութեղենն էր,
Իսկ ես` հողեղեն, հողոտ, հողածին:


Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
Իմացիր, որ էլ երեսով չտաս,
Հանդիպման օրից ես ինձ նեղել եմ,
Որ դու աշխարհում նեղություն չզգաս:


Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
Լռել եմ, ներել, տարել, համբերել…
Ու թե պատահմամբ ճամփաս շեղել եմ,
Քայլերս նորից ձեր տուն են բերել:


Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ,
Չեմ հասել երբեք քո որոնածին,
Քո որոնածը աննյութեղենն էր,
Իսկ ես` հողեղեն, հողոտ, հողածին:
Հեղ. ՝ Հ.Սահյան

1 Սիրային ստատուսներ...ՄԱՍ 33



  • ՍԻՐՈ ամենավառ դրսևորումը երջանկությունն  է ......
  • Ես սիրում եմ քեզ, ոչինչ, որ առաջին հայացքից չէ, բայց մինչև մահս է...
  • Ուզում եմ, որ իմ սիրտը ոչ ցավ զգա, ոչ դժգոհություն, ոչ էլ հիասթափություն...
  • Գիտեմ, որ չի կարելի ստիպել մարդուն սիրել քեզ: Պարզապես պետք է ԼԻՆԵԼ մարդ, ում կարելի է սիրել, մնացածը քեզանից կախված չէ…
  • Դու չկաս . . . Այո՛, չկաս արդեն . . . Չկաս իմ ներկայի և ոչ մի էջում . . . Կարծում էի աշունն է խլել քեզ ինձնից , ինչպես ծառի ճյուղից է պոկում տերևը քամին , բայց ոչ՛ . . . Դու չկաս. . . .


четверг, 7 марта 2013 г.

0 Մտքերիս անկյունը ...39



  • Մեր  ժամանակներում մարդիք  չունեն  ժամանակ  մեկ  մեկու  համար ...
  • Ֆոտոնկարները միակ  ապացույց  են  այն  բանի ՝  որ մենք  ապրել  ենք ...
  • Մարդիկ  հավատում  են  նրան  ինչին  որ  ուզում  են , և  կապ  չունի  դա  ճիշտ  է  թե ոչ ...
  • Խնդիրը  նրանում չէ  որ  ես  չեմ  սիրոջում  մարդկանց , այլ  նրանում  որ  ես  միայնակ  էլ  երջանիկ եմ ...
  • Ես  ցույց  եմ  տալիս  որ  ամեն  ինչ  լավ  է  , հոգեպես  խորտակվելով ...

вторник, 5 марта 2013 г.

0 Ատում եմ ՝ երբ ինձ ասում ես գնա ...


Երբ  ինչ-որ  մեկին ասում  ես  գնա - հասկանում  ես որ  կրկին  մնում  ես մենակ , հասկանում  ես  որ  միլիարդներից  էլ  անկարող  ես  դու  գտնել  նրան ... Կամ  էլ  կգտնես  ավելի  լավին , բայց  ոչ  հարազատ , ոչ  էլ  սիրելի ... Երբ  ինչ-որ  մեկին  ասում  ես  գնա , քեզնից  գնում  է  քո  մի մասնիկը , քո  կյանքից  մի  էջ  - նորից  պոկում  ես , նորից  շպրտում ... Բացում  ես  նոր  էջ նորից  վերնագրում  , նորից  ափսոսում  , ու  հիասթափվում ... Ես  ոնց եմ  ատում  , երբ  ինձ  ասում  են  - գնա , դե գնա ... Ինչպես  հեռանաս  երբ  հուշեր  դարձաց  երջանկությունը  ավելի  ուժեղ  է  քեզ ներսից  խեղդում  , քան  քեզ  նոր  սպասվող  ցավը  կարոտի ...

суббота, 2 марта 2013 г.

0 Անամպ երկինքն ՝ իմ մտքերում ...


Գիտես հոգիս  լիովին  լցվել  է  անամպ , պարզ  ու  ջինջ  կապույտ  երկնքի  լուսավոր շողով ... Երբ  եմ ես այսքան լցված  եղել  ապրելու  ու  թեկուզ  գոյատևելու  ցանկությամբ , երբ  եմ  ես  իրոք  կարողացել  տարբերել , ժպիտն  ու  թախիծն  իրարից , միգուցե  հիմա  եմ  սկսել հավատալ ՝ որ  իրոք  կյանքը  նվեր  է , ու անակնկալներն  էլ  ամենուր  են ... Հիմա  եմ  հասկացել , միգուցե  ուշացած , կամ  էլ  արդեն  ՝ ոչ , որ  ամեն  ինձ  տրվող  օրը  ու  ամեն  գեղեցիկ  լուսաբացը , ամեն  ամենը  ինձ  շրջապատող ,  իմ  երջանիկ  կյանքի գեղեցիկ  ու  բարի  ընթացքն  են... Ես  ուզում  եմ  ապրել , ուզում  եմ ժպտալ , ու  ուզում  եմ  որ  ամեն  առավոտս դիմավորեմ  այնպես  ինչպես այժմ ... Կողքիս  լինեն  ում  սիրում եմ , ում  կարիքը շատ  , շատ  զգում եմ ....