пятница, 20 марта 2015 г.

1 Անկյանքս ....


Ու երբ դատարկությունը քեզ նետում է խորը անդունդ , հասկանում ես որ քո սերն է քեզ խորտակողը ...
Ու  երբ  երջանկությունը  տևում  է  ակնթարթ , ցավը պինդ արմատներ է գցում հոգուդ տակ ....
Օ.. դատարկություն ...տար ինձ  քո  հետ դեպի  անզգայություն , անշնչություն , խլիր այսպես  էլ չստացված  << Անկյանքս >>...
Խլիր  ու մի գթա մարմինս , հոգիս  ու  տրորված  սիրտս ...
Բեկորները  չեն միանում  ու երբեք առաջվանը  չեն  դառնում , վերքերը երբեք  չեն լավանում , օրեցօր  ավելի  են շատանում ...
Իմ << Անկյանք >> կյանքում , կյանքը  վերացել է , լույսը նոսրացել  է , ջերմություն  չկա ...
Օ... դատարկություն  տար << Անկյանք>> կյանքս ....

Հեղ. ՝ Մելինե Տոնոյան 

четверг, 5 марта 2015 г.

0 Ներիր ...


Քեզ հանդիպելիս էլ  չեմ  ողջունի , չեմ կարող ներիր ...
Ներիր որ  էլ  քեզ չեմ էլ  ժպտալու
Աչքերս  հոգիդ  չեն  ջերմացնելու ,
Ներիր որ  էլ քեզ չեմ կարեկցելու ,
Սիրտս  էլ  վիշտդ չի  հասկանալու ...
Ներիր  առաջվանը  էլ  չեմ  լինելու ,
Հոգիս  քո  համար  էլ  չի  ապրելու , 
Ներիր  որ  էլ  ես " Ես " չեմ  լինելու ....



среда, 4 марта 2015 г.

0 Երբեմն կյանքում պահեր են լինում.....


Երբեմն կյանքում պահեր են լինում,
Որ չես հասկանում թե ինչ ես ուզում,
Տխրում ես հանկարծ, թաղվում մշուշում,
Ոչ ոքի անգամ տեսնել չես ուզում...
Մնում ես հանկարծ մեն մենակ կանգնած
Հուշերիդ անհուն մի օվկիանոսում,
Ու թեև շուրջդ ամբոխ հավաքված,
Թվում է հանկարծ մենակ ես ապրում…
Ու պահ է գալիս, որ առանց պատճառ,
Բայց տխրությունն է սիրտդ պարուրում,
Ինչ-որ մի կարոտ կամ դատարկություն
Ամուր թելերով կապել է փորձում...:

Հեղ ՝ Արմեն Նիազյան

0 Աչքեր ....



Աչքերն են սրտի հայելիները, 
Նրանք են խոսում, ոչ թե բառերը,
Աչքերն են ասում, որ էլ չեն սիրում, 
Աչքերն են ասում` սիրում եմ, սիրում... 
Աչքերն են թախծում, երբ տխրություն կա,
 Առանց աչքերի քաղցր սեր չկա ....

0 Մտքերիս անկյունը ...89



  • Դժվար է, երբ չգիտես կարևո՞ր ես դու մարդու համար, թե՞ ոչ..Դժվար է, քանի որ նա ոչ պահում է քեզ,ոչ էլ բաց թողնում.....
  • Մարդիկ, ովքեր ունեն ընդհանուր հիշողություններ, չեն կարող լինել օտար....
  • Մենք ինքներս ենք սիրում մեզ տանջել՝ հիշելով այն, ինչը կարիք չկա հիշելու,երազելով նրա մասին, ինչը երբեք մերը չի լինի,պայքարելով նրա համար, ով երբեք էլ մերը չի եղել․․
  • Չփոխես արևդ հասարակ լամպերի հետ …
  • Մի փնտրի՛ր ինձ ուրիշների մեջ, ես այնտեղ չկամ...




пятница, 23 января 2015 г.

0 Մտքերիս անկյունը ...88



  • Շատերն են ինձ հարվածում,բայց քչերի հարվածն է ինձ ցավացնում...
  • Միայն սիրտն է սրատես, ամենագլխավորը աչքով չես տեսնի....
  • Մի՛ ապրիր հիշողություններով, քո ողջ ծերությունը դրա համար է...Ստեղծի՛ր հիշողություններ:
  • Որոշ ակնթարթներ հավերժության համն ունեն ...
  • Հիշո՞ւմ ես ... դու ուզում էիր ոչնչացնել նրան, ով ինձ նեղացրել է ... Դե ոչնչացի՛ր....

вторник, 16 декабря 2014 г.

0 Մտքերիս անկյունը ...87



  • Սրտով զգացեք... Հոգով դատեք ....
  • Դուք սիրվել եք ուզում, բայց սիրել չեք կարող. ահա թե որն է ձեր դժբախտությունը:
  • Արդյոք ես նույնպես չե՞մ մոռանալու երբևիցե նրան, ով ինձ մոռանում է...
  • Մենք ապրում ենք մի հասարակության մեջ, որտեղ մարդիկ չեն փորձում լինել երջանիկ ,այլ փորձում են թվալ այդպիսին:
  • Բոլորը երջանիկ են միանման,դժբախտ են յուրովի :